4/05/2011

«Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ»

hishoxutyan ev paykari kotoxver
ՀՀ Սփյուռքի նախարարությունը ներկայացնում է «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմըՙ հրատարակված 2010-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով («Տիգրան Մեծ» հրատ.):
Պատկերագիրքը ամբողջացնում է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի տարածքում, աշխարհի բոլոր մայրցամաքների բազմաթիվ երկրներում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողները:
Ալբոմը ամբողջությամբ պատկերային էՙ առանց տեքստային մեկնաբանությունների, երկլեզվյաՙ հայերեն, անգլերեն նախաբանը հեղինակել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Բոլոր լուսանկարները մակագրված են ըստ հուշակոթողների աշխարհագրական վայրի, տեղադրման տարեթվի, հեղինակի եւ բարեգործ-հովանավորի անվան հիշատակության: Ալբոմի ձեւավորումըՙ Արամ Ուռուտյանի:


Աղբյուրը` hayernaysor.am

0 comentarios:

Publicar un comentario