Ավստրալիայում Վիլլոուբիից Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է ամենախոշոր ավստրալական նահանգի տրանսպորտի նախարար և առաջին հայ նախարարն Ավստրալիայի կառավարությունում:
Նահանգի լիբերալ-դեմոկրատական կոալիցիայի ներկայացուցիչ Բարրի Օ’Ֆարրելի խոսքով, Գլեդիս Բերեջիկլյանն իր թիմի առանցքային անդամն է, գրում է armenia.com.au-ն:
Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի (ANC Australia) գործադիր տնօրեն Վարանտ Մեգերդիչյանի խոսքով, Գլեդիսի ձեռքբերումը հայ համայնքի համար հպարտության աղբյուր է: «Մենք նրան ամենայն բարիք ենք ցանկանում իր նոր դերում և անհամբերությամբ սպասում նրա հետ աշխատանքի շարունակությանը Ավստրալիայի հայերի խնդիրների լուծման համար»,- ընդգծել է նա:
Աղբյուրը` hayernaysor.am
0 comentarios:
Publicar un comentario