3/30/2011

Սինգապուրի ԱԳՆ ղեկավարը հայերի փոքր համայնքը համարում է «երկրի թագի զարդերից մեկը»

Մարտի 26-ի առավոտյան տիկին Հ.Հակոբյանն այցելեց Սինգապուրում հայկական համայնքի պատմությանն առնչվող տեսարժան վայրեր:

Singapur armdiaspora
Սինգապուրում հայկական համայնքի պատմությունը, եկեղեցուց բացի, ներառում է Հայկական փողոցը, Սինգապուրի պատմական ամենանշանավոր կառույցներից մեկը` հանրահայտ Ռաֆլզ Հոթել հյուրանոցը և այն հիմնադրող Սարգիս (Սարգսյան) եղբայրների անվամբ կոչվող փողոցը, անգլերենով հրատարակվող Սթրեյթս Թայմզ օրաթերթը (հիմնադրվել է 1845թ. Խաչիկ Մովսեսի կողմից), Սինգապուրի ազգային ծաղիկը (Միս Վանդա Ջոաքիմ, որը կրում է այդ հիբրիդ-խոլորձը ստեղծող հայազգի բուսաբան Աշխեն Հովակիմյանի կամ Ագնես Ջոաքիմի անունը), ինչպես նաև Գալիստան և Սենթ Մարթին փողոցները:

Նույն օրը երեկոյան ՀՀ Սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը մասնակցեց Ռաֆլզ հյուրանոցում կայացած ընդունելությանը, որը եզրափակվեց հայ երաժիշտների կատարմամբ եվրոպական և հայ դասական երաժշտության համերգով: Ներկա էին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի ներկայացուցիչ Ոսկան Արքեպիսկոպոս Կալպակյանը, Հայ Առաքելական եկեղեցու Ավստրալիայի թեմի առաջնորդ Աղան Արքեպիսկոպոս Պալիոզյանը, Սինգապուրի Ազգային պատմամշակութային արժեքների պահպանման խորհրդի նախագահ Թոմի Քոհը, Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցու հոգաբարձուների խորհրդի անդամներ և այլք: Ընդհանուր առմամբ միջոցառմանը ներկա էր ավելի քան 160 հայ` աշխարհի 14 երկրից, այդ թվում` շուրջ 40 ներկայացուցիչ` Սինգապուրի հայ համայնքից: Երեկոն արձանագրեց Սինգապուրում հայերի թերևս ամենամարդաշատ հավաքը:

Հաջորդ օրը` մարտի 27-ին ՀՀ սփյուռքի նախարարը մասնակցեց Սուրբ Գրիգոր Լուսավորիչ Հայ Առաքելական եկեղեցում մատուցված պատարագին, որին, ի թիվս այլ մասնակիցների, ներկա էր նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Պատարագից հետո հանդիսավոր արարողության մասնակիցներին ողջույնի խոսքով դիմեցին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը, Սինգապուրում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Արմեն Սարգսյանը, ինչպես նաև Սինգապուրի արտաքին գործերի նախարար Ջորջ Յոն: Վերջինս, մասնավորապես, ընդգծեց, որ «հայերի փոքր համայնքը երկրի թագի զարդերից է»:



Աղբյուրը` hayernaysor.am

0 comentarios:

Publicar un comentario