Mostrando entradas con la etiqueta Հոգևոր. Mostrar todas las entradas
Mostrando entradas con la etiqueta Հոգևոր. Mostrar todas las entradas

4/12/2011

Ծաղկազարդի տոնը նշվում է նաև Իսպանիայում

caxkazard
Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը (այս տարի ապրիլի 17-ին) Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը` Ծաղկազարդի կիրակին: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո¯ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվել: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:

Հարգելի հայրենակիցնե՛ր.

Կատալունիայի Ծխական Խորհուրդն ու Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյանը տեղեկացնում են .

Ծաղկազարդի կիրակի
Կիրակի 17 Ապրիլ 10, 2011
Ցանկության դեպքում Ծաղկազարդի առիթով արմավենի կամ ձիթենու ճյուղերը կարող եք օրհնել Mare de Déu dels Ángels եկեղեցում (Carrer Balmes 78, Valencia և Balmes փողոցների անկյուն) ս.թ. ապրիլի 17-ին ժամը 12։00-ին:
Նույն ժամին կաթողիկ եկեղեցու կազմակերպմամբ  մանկական թափորը կշարժվի դեպի Rambla Cataluña:

Թափորին հայ մանուկներին ընգրկելու ցանկության դեպքում պետք դիմել սույն եկեղեցու պատասանատու հոգևորական Դոն Ռաֆաելին:
Համաձայն Հայր Սասունի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, կաթողիկ եկեղեցին ուրախությամբ կնդգրկի սույն երթին նաև հայ ազգի զավակներին և բացի այդ կանրադառնա Հայերին իր պատարագի խոսքում:

4/10/2011

Ուխտագնացություն Կադիս (տեսանյութ)

Uxtagnacutyun Cadiz
Ըստ իսպանական պատմական աղբյուրների, 17-րդ դարում Հայ վաճառականները Ջուղայից և այլ մահմեդական երկրներից հաստատվել են Կադիսում և զբաղվել են առևտրով` ստեղծելով առաջին Հայ համայնքը Իսպանիայի Թագավորությունում։

Կադիսի առաջին Հայ համայնքը ունեցել է իր եկեղեցին Capilla de Jesús Nazareno (Հիսուս Նազովրեցի մատուռը), որտեղ նրանք աղոթել են, ինչպես նաև՝ կառուցել են բացմաթիվ մեծ կառույցներ։ Ըստ իսպանական աղբյուրների, Կադիսի գործող ծերանոցի շենքը, Կադիսի ամենաբարձր աշտարակ դիտակետը և քաղաքապետարանի շենքը կառուցվել են հայ վաճառականների բարերարությամբ։

Իբրև Իսպանիայի Թագավորությունում Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու առաջին սպասավոր՝ հրավիրում եմ Իսպանիայում բնակվող բոլոր հայերին, ս.թ. Մայիսի 1-ին, կիրակի օրը, կատարել մեր առաջին Ուխտագնացությունը Կադիս, որպեսզի, նախ,վերանորոգենք մեր կապը պատմական ճանապարհ անցած հին հայ համայնքներից մեկի հետ, և աղոթենք այն նույն եկեղեցիում, ուր դարերով աղոթել են մեր նախնիները, հոգեհանգստյան մասնավոր պաշտոն կատարենք, եկեղեցու բարերար Շաքարյան Դավիթ, Պողոս և Հակոբ եղբայրների հոգվոց։

Սուրբ Պատարագ Բարսելոնա քաղաքում

Գաղտնիք չէ, որ մեր ազգի պահպանման հիմնական պայմաններից մեկը եղել ու շարունակում է մնալ ազգային ու հոգևոր կուլտուրայի պահպանելն ու այն սերնդե սերունդ փոխանցելն է:

Ճակատագրի բերումով, հազարավոր հայեր բնակվում են Հայաստանի սահմաններից հազարավոր կիլոմետրեր հեռու: Մեր մատաղ սերունդը ոչ միայն զրկված է հայկական դպրոց հաճախելու կենսական անհրաժեշտությունից, այլ նաև դարերի հարուստ պատմություն ունեցող ազգային և հոգևոր կուլտուրան մոտիկից ճանաչելու, զգալու և հազարամյակների պատմություն ունեցող հոգևոր կոթողներն այցելելու հնարավուրությունից:

Այս հանգամանքը, դժբախտաբար, պատճառ է դառնում, որ հայ երիտասարդը կամաց-կամաց հեռանում է իր ազգային ակունքներից և աստիճանաբար կորցնում իր ազգային ինքնությունը:

4/02/2011

Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու Կատալունիայի Ծխական Խորհրդի գրանցումը

Հարգելի Ծխական Խորհրդի անդամներ

Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին ժամը 19-ին Հայ Տանը կկայանա ԾԽ հերթական նիստը:

Ի գիտություն,  հայտնում ենք նաև որ ս.թ. մարտի 29-ին նոտարական հաստատմամբ գրանցվեց և ճանաչվեց Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու Կատալունիայի Ծխական Խորհուրդը, այս կապակցությամբ ԾԽ նիստին հրավիրված են մասնակցելու հետևյալ հյուրերը`

1. Director General de Asuntos Religiosos de Cataluña.
2. Presidente de distrito del Ensanche y consejero de Ayuntamiento de Barcelona
3. Miembro ejecutivo de CiU.

Նիստի օրակարգն է`

1. ԾԽ գրանցման մասին Ատենապետի զեկույց:
2. Առաջիկա կրոնական արարողությունների մասին Հայր Սուրբի զեկույց `
Ա. Սուրբ Զատիկի արարողություն
Բ. Կադիսի ուխտագնածություն
Գ. Հայկական մեկօրյա դպրոցների աշակերտների կնունք
3. Ապրիլի 24-ի ծրագրի զեկույց:

Խնդրում ենք ապահովել Ձեր մասնակցությունը:
Կանխավ շնորհակալություն`


Ռ. Դավթյան
ԾԽ քարտուղար