Հարգելի Ծխական Խորհրդի անդամներ
Տեղեկացնում ենք, որ ս.թ. ապրիլի 5-ին ժամը 19-ին Հայ Տանը կկայանա ԾԽ հերթական նիստը:
Ի գիտություն, հայտնում ենք նաև որ ս.թ. մարտի 29-ին նոտարական հաստատմամբ գրանցվեց և ճանաչվեց Հայաստանյաց Սուրբ Առաքելական Եկեղեցու Կատալունիայի Ծխական Խորհուրդը, այս կապակցությամբ ԾԽ նիստին հրավիրված են մասնակցելու հետևյալ հյուրերը`
1. Director General de Asuntos Religiosos de Cataluña.
2. Presidente de distrito del Ensanche y consejero de Ayuntamiento de Barcelona
3. Miembro ejecutivo de CiU.
Նիստի օրակարգն է`
1. ԾԽ գրանցման մասին Ատենապետի զեկույց:
2. Առաջիկա կրոնական արարողությունների մասին Հայր Սուրբի զեկույց `
Ա. Սուրբ Զատիկի արարողություն
Բ. Կադիսի ուխտագնածություն
Գ. Հայկական մեկօրյա դպրոցների աշակերտների կնունք
3. Ապրիլի 24-ի ծրագրի զեկույց:
Խնդրում ենք ապահովել Ձեր մասնակցությունը:
Կանխավ շնորհակալություն`
Ռ. Դավթյան
ԾԽ քարտուղար
0 comentarios:
Publicar un comentario