4/12/2011

Ծաղկազարդի տոնը նշվում է նաև Իսպանիայում

caxkazard
Քրիստոսի Համբարձման տոնին հաջորդող կիրակի օրը (այս տարի ապրիլի 17-ին) Հայ Առաքելական Եկեղեցին նշում է Երկրորդ Ծաղկազարդը` Ծաղկազարդի կիրակին: Տոնի անվանումն առաջացել է Զատիկի` Սբ. Հարությանը նախորդող Ծաղկազարդի տոնի անվանումից: Վերջինս խորհրդանշում է Քրիստոսի հաղթական մուտքը Երուսաղեմ, երբ մարդիկ Տիրոջը դիմավորում էին փառաբանությամբ ու ցնծությամբ և ծառերի ճյուղեր սփռում Նրա առաջ:

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Ծաղկազարդն հռչակել է որպես մանուկների օրհնության օր, նկատի ունենալով այն հանգամանքը, որ Տիրոջ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին ասելով. «Օրհնությո¯ւն, Դավթի որդուն» (Մատթ. 21:15):

Հիսուսի մուտքը Երուսաղեմի ժողովուրդն ընդունել է խանդավառությամբ` ձիթենու և արմավենու ճյուղերը, ինչպես նաև իրենց զգեստները փռելով ճանապարհի վրա:
Համաձայն եկեղեցու հայրերի ուսուցումների, Հիսուսի առջև հանդերձներ նետելը խորհրդանշել է մեղքերից ազատվել: Ոստեր և ճյուղեր ընծայելը խորհրդանշել է առանձնակի պատիվներ և հանդիսավորություն: Ձիթենին համարվել է իմաստության, խաղաղության, հաղթանակի և փառքի խորհրդանշան: Ձիթենու և արմավենու ճյուղերի ընծայումը Քրիստոսին, որը մեռյալ Ղազարոսին հարություն տվեց, խորհրդանշում է մահվան հանդեպ հաղթանակը:

Ծաղկազարդի նախօրեին` շաբաթ օրը, կատարվում է Ծաղկազարդի նախատոնակը, բացվում է խորանի վարագույրը, իսկ հաջորդ օրը ժամերգությունից հետո, բաց վարագույրով մատուցվում է Ս. Պատարագ: Ծաղկազարդի առավոտյան եկեղեցում օրհնում են ձիթենու կամ ուռենու ոստերը և բաժանում ժողովրդին: Ուռենու ոստերը, որոնք անպտուղ են, խորհրդանշում են հեթանոսներին և պտղաբերեցին միայն Քրիստոսին ընծայվելուց հետո: Ոստերի փափկությունը խորհրդանշում է Քրիստոսին հետևողների խոնարհությունը: Ուռենու ճյուղերը մեր ընծաներն են Տիրոջը, ինչպես Ծննդյան օրը մոգերի բերած ընծաները: Հիսուս Քրիստոսին ճանաչում ենք որպես Թագավոր` հաղթական պսակը գլխին, անեծքը վերացնող և կենդանություն պարգևող:

Հարգելի հայրենակիցնե՛ր.

Կատալունիայի Ծխական Խորհուրդն ու Իսպանիայում և Պորտուգալիայում Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյանը տեղեկացնում են .

Ծաղկազարդի կիրակի
Կիրակի 17 Ապրիլ 10, 2011
Ցանկության դեպքում Ծաղկազարդի առիթով արմավենի կամ ձիթենու ճյուղերը կարող եք օրհնել Mare de Déu dels Ángels եկեղեցում (Carrer Balmes 78, Valencia և Balmes փողոցների անկյուն) ս.թ. ապրիլի 17-ին ժամը 12։00-ին:
Նույն ժամին կաթողիկ եկեղեցու կազմակերպմամբ  մանկական թափորը կշարժվի դեպի Rambla Cataluña:

Թափորին հայ մանուկներին ընգրկելու ցանկության դեպքում պետք դիմել սույն եկեղեցու պատասանատու հոգևորական Դոն Ռաֆաելին:
Համաձայն Հայր Սասունի հետ ձեռք բերված նախնական պայմանավորվածության, կաթողիկ եկեղեցին ուրախությամբ կնդգրկի սույն երթին նաև հայ ազգի զավակներին և բացի այդ կանրադառնա Հայերին իր պատարագի խոսքում:

Ոտնլվայի արարողություն
Հինգշաբթի 21 Ապրիլ Ժամը 19։00-ին
Mare de Déu dels Ángels եկեղեցի (Carrer Balmes 78, Valencia և Balmes)
Ավագ Շաբաթվա արարողություններից մեկն է Ոտնլվայի կարգը, որ տեղի է ունենում Ավագ Հինգշաբթի օրը։ Այս ավանդույթը, ինչպես մեր Տեր Հիսուս Քրիստոս իր խաչելությունից առաջ լվաց իր 12 առաքյալների ոտքերը ի նշան հեզության, և, հորդորեց, որ իրենք էլ նույնը անեն լվանալով իրենց աշակերտների ոտքերը, շարունակվել է դարերով և հասել է մինչև մեր օրերը:

Եկեղեցական խորհրդի և Հայր Սասունի կողմից այս տարի առաջին անգամ Բարսելոնայում կկազմակերպվի այս գեղեցիկ Ոտնլվայի արարողություն, որըտեղի կունենա Ավագ Հինգշաբթի Ապրիլի 21-ին ժամը 19։00-ին:

Նույնը օրը կկատարվի նաև յուղի օրհնություն
Անհրաժեշտ է ունենալ.
1. Նվազագույնը 12 երեխաի ներկայություն
2. Յուղի Օրհնության համար անալի կարագ

Մեծ Զատիկ, Աուրբ Հարության Տոն
Կիրակի 24 Ապրիլ 2011, ժամը 10։30-ին
Կատալունիայի Ծխական Խորհուրդն ու Հայր Սասունը հրավիրում են  մասնակցելու Զատիկի Սուրբ պատարագին, որը այս տարի աննախադեպ զուգատիպությամբ  համընկնում է համազգային Մեծ Եղեռնի սգո օրվա հետ և նշվելու է ապրիլի 24-ին` առավոտյան ժամը 10:30-ին (Mare de Déu dels Ángels եկեղեցում, Carrer Balmes 78):

Սուրբ պատարագին երգով հանդես կգա Շուշան Հովհաննիսյանը (սոպրանո), կնվագակցի Նաիրա Ուլիկյանը։
Հանդիսավոր Սուրբ Պատարագից հետո, նույն օրը` ժամը 14:00-ին հրավիրում ենք հայ համայնքի ներկայացուցիչներին մասնակցել Խաչքարի մոտ Ցեղասպանության զոհերի հիշատակին ծաղկեպսակի տեղադրման արարողությանը:


Կատալունիայի Ծխական Խորհուրդ.
Իսպանիայում և Պորտուգալիայում  Հայրապետական Պատվիրակի Ընդհանուր Փոխնորդ`
Տ. Սասուն Ծ. Վրդ. Զմրուխտյան



Նայե՛լ

0 comentarios:

Publicar un comentario