Իսպանիայի Հայ Դատի հանձնախումբը ողջունել է Արգենտինայի դատարանի` Գրեգորիո Հայրապետյանի հայցի վերաբերյալ որոշումը, որով 1915-1923 թթ. Օսմանյան կայսրությունում հայ բնակչության հանդեպ իրականացված ոճրագործությունը որակվում է որպես ցեղասպանություն:
Գրեգորիո Հայրապետյանը դեռեւս 2000 թվականին հայց էր ներկայացրել Արգենտինայի դատարան` պահանջելով իրեն տեղեկություններ հաղորդել Ցեղասպանությանը զոհ դարձած իր հարազատների մասին:
Հետաքննության ընթացքում դատարանը փաստաթղթեր էր հավաքել Մեծ Բրիտանիայի, ԱՄՆ-ի, Գերմանիայի, Վատիկանի, Ֆրանսիայի եւ այլ երկրների արխիվներից` Օսմանյան կայսրությունում հավատարմագրված դեսպանների զեկուցագրեր, գաղտնի հաղորդագրություններ, դիվանագիտական նամակագրություններ եւ այլն, որոնք ապացուցում են, որ Օսմանյան Թուրքիան իրականացրել է հայերի կանխամտածված ցեղասպանություն, որին զոհ է գնացել 1,5 միլիոն մարդ, իսկ փրկվածները ստիպված են եղել լքել իրենց հայրենիքը եւ բնակություն հաստատել այլ երկրներում:
Պաշտոնական Անկարան, հավատարիմ իր ժխտողական քաղաքականությանը, դատապարտել է Արգենտինայի դատարանի որոշումը:
Աղբյուրը` hayernaysor
0 comentarios:
Publicar un comentario