4/12/2011

Եթե լրատվամիջոցները 4-րդ իշխանությունն են, ապա բլոգերները 5-րդ իշխանություն են

Hranush Hakobyan
Այսօր ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը հանդիպել է բլոգերների հետ։ Հանդիպման ընթացքում բլոգերները արծարծել են մի շարք հարցեր հայրենադարձության, նախարարությունում հյուրեր ընդունելու կարգի, ինչպես նաև նախարարության ծրագրերի մասին։

«Եթե լրատվամիջոցները 4-րդ իշխանությունն են, ապա ես Ձեզ անվանում եմ 5-րդ իշխանություն»,- ասաց Հրանուշ Հակոբյանը բլոգերներին։

Հրանուշ Հակոբյանն ասաց, որ անձնական բլոգ բացելու մտադրություն դեռևս չունի։
«Նման փորձ ունեցել եմ, անձնական էջ էի բացել համադասարանցիներ սոցիալական ցանցում և դա բուռն աղմուկ բարձրացրեց տարբեր մարդկանց և բարեկամների շրջանում»,- ասաց նախարարը և ավելացրեց. «Մենք Facebook սոց. ցանցում բացել ենք «Համահայկական երիտասարդական խորհրդարան» (Pan-Armenian Youth Parliament) խումբ, որը բացելու առաջին իսկ օրը ստացանք 200-ից ավելի արձագանք։ Սա շատ հարմար տարբերակ է օնլայն շփվելու, հարցեր ստանալու և դրանց պատասխանելու համար»։

Խոսելով բարձր տեխնոլոգիաների մասին՝ Հրանուշ Հակոբյանը նշեց, որ շատ կցանկանար, որ Հայաստանում ներդրվեին նանոտեխնոլոգիաներ։

Բլոգերները նշեցին, որ ՀՀ սփյուռքի նախարարության կայքը եռալեզու է, սակայն ոչ բոլոր լեզուներըն են պարբերաբար թարմացվում և ըստ բլոգերների սա թերություն է։ Այս հարցի շուրջ Հրանուշ Հակոբյանը նշեց. «Շատ լավ է, որ դուք նկատում եք թերությունները և հուշում մեզ դրանց մասին։ Մենք կընդունենք ձեր բոլոր առաջարկները»։

Հրանուշ Հակոբյանն ավելացրեց, որ նախարարության ծրագրերից է նաև էլեկտրոնային գրադարանի ստեղծումը և հայկական սփյուռքի էլեկտրոնային քարտեզի ստեղծումը։

Աղբյուրը` hayernaysor

0 comentarios:

Publicar un comentario