Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն մտադիր էր թուրքահայ համայնքի ներկայացուցիչներին նշանակել առաջատար միջազգային կազմակերպությունների ղեկավարների պաշտոններում:
Ինչպես գրում է թուրքական Today’s Zaman-ը, այդ նախաձեռնությունը կոչված էր հալեցնելու սառույցը հայ-թուրքական հարաբերություններում: Մասնավորապես, համաշխարհային համբավ ունեցող տնտեսագետ Դարոն Աջեմօղլուն պետք է ներկայացներ Թուրքիան Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունում (ՏՀԶԿ):
Բրյուսելում «Թուրքիայի քաղաքականությունը ժամանակակից աշխարհում» փակ խորհրդաժողովում Դավութօղլուն հայտարարել էր, որ Թուրքիան ցանկանում է ոչ միայն շարունակել հայ-թուրքական հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, այլ նաև պետական պաշտոններում նշանակել հայազգի քաղաքացիների: «Մենք ցանկանում էինք Աջեմօղլուին նշանակել Թուրքիայի ներկայացուցիչը Տնտեսական համագործակցության ու զարգացման կազմակերպությունում (ՏՀԶԿ), սակայն նա չընդունեց առաջարկը, պատճառաբանելով գիտական աշխատանքը»,-մեջբերում է Դավութօղլուի խոսքերը թուրք դիվանագետը:
Նախօրեին աղբյուրը Թուրքիայի ԱԳՆ-ում հայտնել է, որ Աջեմօղլուն պետք է նշանակվի Թուրքիայի դեսպանը Ֆրանսիայում: Դարոն Աջեմօղլուն տնտեսագիտության պրոֆեսոր է Ստամբուլից, MIT տնտեսագիտության ամբիոնի ղեկավարն է: Նա ղեկավարում է նաև մի խումբ մասնգետների, որը երկու անգամ ներկայացվել է Նոբելյան մրցանակի տնտեսագիտության ոլորտում հետազոտությունների համար:
Աղբյուրը` hayernaysor.am
0 comentarios:
Publicar un comentario