
Հուշ-երեկոյին ներկա էին ինչպես հայազգի, այնպես էլ իսպանացի և Իսպանիայում բնակվող այլազգի քաղաքացիներ: Ներկա էին գտնվում նաև Կատալունիայի "Արարատ" միության հայկական դպրոցի սաները:
Հուշ-երեկոյում ելույթ ունեցան "Արարատ" միության երիտասարդ ներկայացուցիչ Սարգիս Հակոբյանը (իսպաներեն լեզվով) և հայկական դպրոցի ուսուցչուհի Արմինե Ավետիսյանը:
Ելութ ունեցավ նաև Կատալունիայի "Արարատ" հայկական միության անդամ, դպրոցի ուսուցիչ Անդրանիկ Ալեքսանյանը:
Երեկոյի ընթացքում ներկա գտնվողները դիտեցին Սումգայիթի զոհերի հիշատակին նվիրված կինոնկար, որը շատ ծանր ազդեցություն թողեց ոչ միայն հայազգի, այլ նաև ներկա գտնվող այլազգի ներկայացուցիչների վրա:
Երեկոն ավարտվեց զոհերի հիշատակը հարգող մեկ րոպե լռությամբ...........
Հիշեցնենք, որ երեկոն կազմակերպվել էր Իսպանիայի հայկական կազմակերպությունները միավորող խորհրդի և Կատալունիայի "Արարատ" հայկական միության կողմից, Ալիկանտեյի և Բարսելոնայի հայկական միությունների համագործակցությամբ: