3/15/2011

Charles Aznavour participa por primera vez en una protesta

El cantante Charles Aznavour 12 de marzo, y por primera vez, participó en una acción de protesta frente al Senado francés. Los manifestantes exigieron la aprobación de la ley sobre la penalización de la negación del Genocidio Armenio.

El 12 de octubre de 2006, la Asamblea Nacional de Francia aprobó una ley sobre la penalización de la negación del genocidio armenio. Recientemente, Wikileaks publicó un cable citando el presidente francés, Nicolás Sarkozy, diciendo que el proyecto de ley "será enterrado en el Senado", lo que despertó la indignación de Aznavour.

El organizador de esta concentración es la coordinadora de organizaciones armenias en Francia. Participaran también. Patrick Denchyan, Bernard Anri, Serj Klrafrerend.






Sarkis Hakobyan

3/14/2011

Մարսելի հայերը պահանջել են ընդունել Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրենքը

Marsella
Ֆրանսիական Մարսել քաղաքի հայերը ցույց անցկացրեցին` Ֆրանսիայի Սենատից պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքը:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին ֆրանսիացի սենատորներ, որոնք Սենատում իրենց գործընկերներին կոչ էին անում ընդունել XX դարի առաջին ցեղասպանության ժխտման համար քրեական պատասպանատվության մասին օրենքը:

Ինչպես հաղորդում է Nouvelles d'Arménie-ն, ցույցին մասնակցել է մոտ 500 մարդ: CCAF փոխնախագահ Ժուլյեն Հարությունյանի խոսքով, Ֆրանսիայի հայ համայնքը վրդովված է, որ Սենատը մինչ օրս արգելափակում է այդ օրինագծի ընդունումը:

Նշենք, որ մարտի 12-ին Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրենքն ընդունելու պահանջով ցույց կայացավ Փարիզում: Ցույցին մասնակցում էր մոտ 3000 մարդ, այդ թվում` աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը:

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը:

Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Նիկոլյա Սարկոզին Թուրքիային վստահեցրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչն Ազնավուրի վրդովմունքն էր առաջ բերել:


Աղբյուրը`hayernaysor.am

Փարիզում մոտ 3000 մարդ քրեական պատասխանատություն է պահանջել Հայոց ցեղասպանության ժխտման համար

PARIS

Մոտ 3000 մարդ, այդ թվում ֆրանսիական հանրաճանաչ դեմքեր, մարտի 12-ին հավաքվեցին Ֆրանսիայի Սենատի դիմաց` պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասպանատվության մասին օրենքը:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, քաղաքական և հասարակական գործիչներ Պատրիկ Դևեջյանը, Բեռնար-Անրի Լևին, հայտնի իրավաբան Սերժ Կլարսֆելդը:

«Ֆրանսիայի հայ համայնքն ու աշխարհի այլ երկրներում բնակվող հայերը տուժել են Հայոց ցեղասպանության արդյունքում: Մենք Ֆրանսիային, որի քաղաքացին ենք հանդիսանում, կոչ ենք անում պաշտպանել մեզանից յուրաքանչյուրի իրավունքները»,- հայտնել է Պատրիկ Ջևեդյանը` ելույթ ունենալով ցույցի ժամանակ:

Ցույցի մասնակիցները ֆրանսիացի սենատորներից պահանջում էին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը,

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը,հաղորդում է Nouvelles d'Arménie.

Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Նիկոլյա Սարկոզին Թուրքիային վստահեցրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչն Ազնավուրի վրդովմունքն էր առաջ բերել:



Աղբյուրը` hayernaysor.am

3/13/2011

Հոլանդիայի և Իսպանիայի հայ համայնքները համակարգող խորհուդների ստեղծումը կարևոր ձեռքբերում Է

2010-ի Հոկտեմբերի 1-ին լրացավ ՀՀ սփյուռքի նախարարության հիմնադրման երկու տարին: Հոբելյանի առթիվ «Հայերն Այսօր»-ը պատրաստել է հատուկ թողարկում` նվիրված նախարարության երկամյա գործունեությանը, ձեռքբերումներին ու առաջիկա պլաններին:

Հատուկ թողարկման հարցազրույցների շարքում ձեզ ենք ներկայացնում Սփյուռքի նախարարության վարչության պետերին, ովքեր կպատմեն իրենց վարչության առաքելության, աշխատանքի ու հեռանկարների մասին:

Եվրոպայի հայ համայնքների վարչության պետ Հրաչյա Ասլանյանին քաջ հայտնի են համայնքի խնդիրները, քանի որ ինքն էլ 6 և ավելի տարիներ ապրել է ֆրանսիայում: Այսօր նրա գլխավորած վարչությունը, սակայն, աշխատում է ոչ միայն Ֆրանսիայի, այլ նաև եվրոպական բազմաթիվ այլ երկրների հայկական համայնքների հետ: