3/14/2011

Փարիզում մոտ 3000 մարդ քրեական պատասխանատություն է պահանջել Հայոց ցեղասպանության ժխտման համար

PARIS

Մոտ 3000 մարդ, այդ թվում ֆրանսիական հանրաճանաչ դեմքեր, մարտի 12-ին հավաքվեցին Ֆրանսիայի Սենատի դիմաց` պահանջելով ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման համար քրեական պատասպանատվության մասին օրենքը:
Ֆրանսիայի Հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) կողմից կազմակերպված ցույցին մասնակցում էին աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, քաղաքական և հասարակական գործիչներ Պատրիկ Դևեջյանը, Բեռնար-Անրի Լևին, հայտնի իրավաբան Սերժ Կլարսֆելդը:

«Ֆրանսիայի հայ համայնքն ու աշխարհի այլ երկրներում բնակվող հայերը տուժել են Հայոց ցեղասպանության արդյունքում: Մենք Ֆրանսիային, որի քաղաքացին ենք հանդիսանում, կոչ ենք անում պաշտպանել մեզանից յուրաքանչյուրի իրավունքները»,- հայտնել է Պատրիկ Ջևեդյանը` ելույթ ունենալով ցույցի ժամանակ:

Ցույցի մասնակիցները ֆրանսիացի սենատորներից պահանջում էին ընդունել Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը,

2006 թվականի հոկտեմբերի 12-ին Ֆրանսիայի Ազգային Ժողովն ընդունեց Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը, սակայն Սենատն արգելափակեց օրինագծի ընդունումը,հաղորդում է Nouvelles d'Arménie.

Ավելի վաղ WikiLeaks կայքը հրապարակել էր մի փաստաթուղթ, որում ասվում է, որ Նիկոլյա Սարկոզին Թուրքիային վստահեցրել է, որ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ժխտման քրեականացման մասին օրինագիծը «կթաղվի Սենատում», ինչն Ազնավուրի վրդովմունքն էր առաջ բերել:



Աղբյուրը` hayernaysor.am

0 comentarios:

Publicar un comentario