4/07/2011

Հայազգի Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է ավստրալական նահանգի տրանսպորտի նախարար

Gledis-Berechikyan
Ավստրալիայում Վիլլոուբիից Նոր Հարավային Ուելս նահանգի խորհրդարանի անդամ Գլեդիս Բերեջիկլյանը նշանակվել է ամենախոշոր ավստրալական նահանգի տրանսպորտի նախարար և առաջին հայ նախարարն Ավստրալիայի կառավարությունում:

Նահանգի լիբերալ-դեմոկրատական կոալիցիայի ներկայացուցիչ Բարրի Օ’Ֆարրելի խոսքով, Գլեդիս Բերեջիկլյանն իր թիմի առանցքային անդամն է, գրում է armenia.com.au-ն:

Ավստրալիայի Հայ Դատի հանձնախմբի (ANC Australia) գործադիր տնօրեն Վարանտ Մեգերդիչյանի խոսքով, Գլեդիսի ձեռքբերումը հայ համայնքի համար հպարտության աղբյուր է: «Մենք նրան ամենայն բարիք ենք ցանկանում իր նոր դերում և անհամբերությամբ սպասում նրա հետ աշխատանքի շարունակությանը Ավստրալիայի հայերի խնդիրների լուծման համար»,- ընդգծել է նա:



Աղբյուրը` hayernaysor.am

Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները զգուշանում են հայկական Սփյուռքի գործողություններից

genicigio-armenio
Ապրիլի 24-ի նախաշեմին Թուրքիայի իշխանությունները հայտարարում են, որ զգուշանում են արտասահմանում բնակվող հայկական խմբերի կողմից ակցիաներից: Ինչպես հայտնել է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Սելջուկ Ունալը, Անկարան երրորդ երկրներին կոչ է անում միջոցներ ձեռնարկել արտասահմանում թուրքական միջոցառումների վրա հայերի «հարձակման» դեպքում:

«Վերջերս Թուրքիայի կողմից կազմակերպվող միջոցառումների վրա հայերի հարձակումների դեպքերը հաճախացել են: Մենք ակնկալում ենք, որ այդ ուղղությամբ համապատասխան միջոցներ կձեռնարկվենա այդ երկրների իշխանությունների կողմից»,- ասել է Ունալը` նշելով վերջին նման դեպքերի մասին, որոնք, իբր, տեղ են գտել Բեյրութում և Փարիզում գրքի ցուցահանդեսի ժամանակ, հաղորդում է Անատոլիական գործակալությունը:



Աղբյուրը` hayernaysor.am

4/05/2011

«Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ»

hishoxutyan ev paykari kotoxver
ՀՀ Սփյուռքի նախարարությունը ներկայացնում է «Ցավի, հիշողության և պայքարի կոթողներ» ալբոմըՙ հրատարակված 2010-ին Հայոց ցեղասպանության 95-րդ տարելիցի առիթով («Տիգրան Մեծ» հրատ.):
Պատկերագիրքը ամբողջացնում է Հայաստանի Հանրապետության, Լեռնային Ղարաբաղի տարածքում, աշխարհի բոլոր մայրցամաքների բազմաթիվ երկրներում հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված կոթողները:
Ալբոմը ամբողջությամբ պատկերային էՙ առանց տեքստային մեկնաբանությունների, երկլեզվյաՙ հայերեն, անգլերեն նախաբանը հեղինակել է սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանը:

Բոլոր լուսանկարները մակագրված են ըստ հուշակոթողների աշխարհագրական վայրի, տեղադրման տարեթվի, հեղինակի եւ բարեգործ-հովանավորի անվան հիշատակության: Ալբոմի ձեւավորումըՙ Արամ Ուռուտյանի:


Աղբյուրը` hayernaysor.am

4/03/2011

Արգենտինայի դատարանը Հայոց ցեղասպանության վերաբերյալ աննախադեպ որոշում է ընդունել

Argentina-Genocidio
Արգենտինացի ճանաչված դատավոր Նորբերտո Օյարբիդեն երեկ վերջնական որոշում է հրապարակել, ըստ որի` «թուրքական պետությունը ցեղասպանություն է իրականացրել հայ ժողովրդի դեմ` 1915-23 թվականներին սպանելով մեկևկես միլիոն հայերի»:

Դատական հայցը 2000 թվականին ներկայացրել էր նոտար Գրեգորիո Հայրապետյանը, ով ուզում էր իմանալ իր ընտանիքի անդամների ճակատագիրը:
Սա աշխարհում առաջին դատական որոշումն է Հայոց ցեղասպանության վերաբերյալ, ուր օգտագործվում է համաշխարհային իրավասությունը:

Թուրքիայի դեմ ցեղասպանության դատապարտումը պատժիչ բնույթ չունի, այն միայն դեկլարատիվ է, սակայն որոշումը կարևոր նախադեպ է միջազգային ատյաններին դիմելու համար:

Արգենտինայում Հայաստանի դեսպան Վլադիմիր Կարմիրշալյանը, գոհունակություն հայտնելով դատարանի որոշման առնչությամբ, ասել է, որ Արգենտինայի արդարադատությունը, դատապարտելով պետական ահաբեկչությունները, պաշտպանել է ճշմարտության իրավունքը, ինչը թույլ է տալիս քանդել ճշմարտությանն ու արդարությանը հակասող քաղաքական շահերով կառուցված լռության պատը:

Թուրքիայի դեսպանությունը ձեռնպահ է մնացել մեկնաբանություններից:



Աղբյուրը` azatutyun

Juez Oyarbide de Argentina declaró que el estado turco cometió delito de Genocidio en perjuicio del pueblo armenio (video)

Juez Norberto Oyarbide
En Buenos Aires, a las 13.30 horas del pasado viernes 1 de abril, el Juez de la República Argentina Norberto Oyarbide entró a la Sala A de Tribunales en Comodoro Py. La misma estaba colmada por miembros de la Fundación Luisa Hairabedian, representantes de las distintas instituciones de la colectividad armenia, periodistas y reporteros. Pasadas las 14.05 horas, y luego de leer párrafos de su dictamen, el juez Oyarbide dijo:
"Resuelvo:
1.- Declarando con entidad de sentencia definitiva , en el marco de tramitación de los presentes actuados nº 2.610/2001 caratulados "Imp. N.N. su denuncia. Querellante: Hairabedian, Gregorio", que en las condiciones y con los propósitos señalados, el Estado Turco ha cometido delito de Genocidio en perjuicio del Pueblo Armenio, en el período comprendido entre los años 1915 y 1923.

17:59 › Cosa Juzgada

La condena no tiene efectos punitivos, pero si permitirá a los demandantes usar este antecedente con valor de sentencia ante otros foros internacionales, tal como ocurrió con los Juicios por la Verdad tramitados ante tribunales argentinos cuando, a partir de 1987, las Leyes de punto final y la obediencia debida, pusieron limites al juzgamiento de los crímenes de lesa humanidad cometidos durante la dictadura.