3/07/2011

Եվրոպայով սփռված Հայ համայնքները հիշատակել են փետրվարի 28-ին Սումգայիթի անմեղ հայ բնակչության կոտորածի օրը

ՀՀ սփյուռքի նախարարության Արևմտյան Եվրոպայի հայ համայնքների վարչությունը հետեւել է Եվրոպայով մեկ սփռված հայերի կազմակերպած միջոցառումներին ու դրանց գտած արձագանքներին: Այս հոդվածով ներկայացնում ենք այդ վերլուծությունը` առանձին-առանձին դիտարկելով այն երկրներն ու համայնքները, որտեղ տեղի են ունեցել հիշատակի միջոցառումներ:   
1998 թվականին Ադրբեջանի Սուգայիթ քաղաքում իրագործվեց անօրինակ սպանդ հայ բնակչության նկատամաբ: Անպատժելիության համոզմունք ունեցող ադրբեջանցիները սումգայիթյան դեպքերից երկու տարի հետո` 1990 թվականի հունվարի 13-ին Ադրբեջանի մայրաքաղաք Բաքվում կազմակերպեցին և իրականացրեցին հայերի մասայական սպանությունը:
Չպատժված ադրբեջանական հանցագործ իշխանությունները 1992 թվականի ապրիլի 10-ին հարձակվեցին Արցախի վրա և գրավեցին նրա գյուղերից մեկը` Մարագան:
Աշխարհի գրեթե բոլոր երկրներում գոյություն ունեցող հայ համայնքները ամենակտիվ աշխատանք են տանում` կանխելու համար ցանկացած չափի ոճրագործությունը և հասնելու այն կարգավիճակին, որ xx-րդ դարի սկզբի կոտորածի հեղինակ թուրքերը և xx-րդ դարի վերջի ջարդերի կազմակերպիչ ադրբեջանցիները մոռացան իրենց անպատժելիության համոզմունքը: Քանի որ արդեն քանի տարի է փետրվարի 28-ը համայն հայությունը հիշեցնում է իր ողջ պատմության ամենաողբերգական և զարմանալի անարդար դեպքերից մեկը, աշխարհով սփռված հայ համայնքները իրենց ակտիվ գործունեությունն են ծավալել` հիշատակելու փետրվարի 28-ին Սումգայիթի անմեղ հայ բնակչության կոտորածի օրը:

ՖՐԱՆՍԻԱ

Փետրվարի 28-ին Ֆրանսիայի հայկական կազմակերպությունները համակարգող խորհուրդը/ՖՀԿՀԽ/ Սումգայիթի ջարդերի 23-ամյակի կապակցությամբ Փարիզում անցկացրել է ցույց: Հայտարությունում նշված էր. <Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհուրդը դատապարտում է այդ գործողությունները, մարդասպան ավանդույթների և հայերի հանդեպ պանթյուրքիզմի ուղիղ շարունակություն հանդիսացող հայտարարությունները: Մենք Ֆրանսիայի հայ համայնքին և բոլոր դեմոկրատներին կոչ ենք անում միավորվել խաղաղության և ԼՂՀ համերաշխության արտահայտման գաղափարների շուրջ>:


ՆԻԴԵՌԼԱՆԴՆԵՐ

2011 թվակաի փետրվարի 28-ին ժամը 13:15 – Հաագայի Խաղաղության պալատի մոտ,/Carnegieplein-DenHaag/ և ժամը 15:00 Ադրբեջանի դեսպանատան մոտ Laan Copes van Cattenburch 127 – Den Haag Հոլանդահայ համագործակցող կազմակերպությունները (Հոլանդահայ Կազմակերպությունների Ֆեդերացիա և Հայ Դատի հանձնախումբ) կազմակերպել են ցույց` ոգեկոչելու Սումգայիթի հայության կոտորածի 23-ամյակը:
Փետրվարի 28-ին Ամստերդամում Նիդեռլանդների թագավորությունում հայական կազմակերպություները համակարգող խորհուրդը Սմբատ Մարտիրոսյանի ղեկավարությամբ կազմակերպել է հիշատակման երեկո` հիշատակելու փետրվարի 28-ին Սումգայիթի անմեղ հայ բնակչության կոտորածի օրը և մատուցվել է պատարագ Ամստերդամի հայ Առաքելակամ եկեղեցում:

ԳԵՐՄԱՆԻԱ

Փետրվարի 23-ին Գերմանիայում Ադրբեջանի դեսպանատան առջև կայացել է <Նման բան երբեք չպետք է կրկնվի> կարգախոսով բողոքի ցույց: Ցույցից հետո Փետրվարի 27-ին ժամը 13-15-ը Գերմանահայոց Կենտրոնական Խորհուրդը, Բեռլինի հայ համայնքը, Բեռլինի հայ եկեղեցական և մշակութային համայքը և <Ճանաչում աշխատանքային խումբը> կազմակերպել են հիշատակմնան երեկո` 1988 թվականի փետրվարի 29-ին Ադրբեջանական իշխանությունների կողմից իրականացված հայերի զանգվածային սպանությունը Սումգայիթում: Կոչ անելով բոլոր հայրենակիցներին և բարեկամներին ներկայացնել միջազգային հանրությանը այդ դաժան ոճրագործությունը` մասայական ջարդ հայերի հանդեպ: Նախ Գերմանիայի Հումբոլդտի համալսարանում` Հայոց ցեղասպանության և Ադրբեջանում իրականացված Սումգաիթի, Բաքվի, Կիրովաբադի հայկական ջարդերի զոհերին նվիրված միջոցառում, որից հետո մասնակիցները ուղևորվել են դեպի Բրանդերբուրգի պալատ: Այնուհետև ժ.16:00-ին Լուիզեն եկեղեցում զոհերի հիշատակին մատուցվել է սուրբ պատարագ համայնքի հովիվ Գնել Գաբրիելյանի կողմից: Օրվա բանախոսները երկուսն են` Գերմանահայոց կենտրոնական խորհրդի ատենապետ Ազատ Օրդուխանյանը և Գերմանիայում ԼՂ Հանրապետության ներկայացուցիչ Հարություն Գրիգորյանը:

ԻՍՊԱՆԻԱ

Փետրվարի 27-ին ժամը 16:00-ին Իսպանիայի Հայկական Կազմակերպությունների Խորհուրդը (ԻՀԿՀԽ) և Կատալոնիայի հայկական <Արարատ> միությունը, Ալիկանտեի և Բարսելոնայի հայկական միությունների աջակցությամբ Սանտա Կոլոմայի Խաղաղության և Համերաշխության տանը .կազմակերպել են Սումգայիթի զոհերի հիշատակման հուշ-երեկո: Երեկոյին ներկա են եղել ինչպես հայազգի, այնպես էլ իսպանացի և Իսպանիայում բնակվող այլազգի ներկայացուցիչներ:

ԻՏԱԼԻԱ

2011 թվականի Փետրվարի 25-ին Հռոմի կենտրոնական թաղամասի`սուրբ Նիկողայոսի անվան հրապարակում գտնվող խաչքարի առջև տեղի է ունեցել հեգեհանգստայն աղոթք և ծաղկեպսակի դրման արարողություն` ղարաբաղյան պատերազմի զոհերի հիշատակին:Հռոմի հայ համայնքի խորհրդի կոչը` <Առանձին չթողնելու Արցախը և Արացախահայերին > եզրափակում է հետևյալ խոսքերով. «Անտարբերութիւնը Ղարաբաղի հարցին հանդէպ, կրնայ զայն մահուան վտանգի ենթարկել։ Միասնաբար ոգեկոչենք մեր զոհերը հաստատելով որ Ղարաբաղը առանձին չէ եւ երբեք առանձին պիտի չմնա>:

Հռոմի Հայ համայնքի խորհուրդը Սուգայիթի 23-րդ տարելիցի առթիվ Մալոյան Մշակութային կենտրոնում կազմակերպել է դասախոսություն –բանավեճ հետևյալ հարցերի շուրջ. <Ղարաբաղի իրավունքները>, <Ինչու պատերազմ>, <Պատերազմի փորձեր և ջանքեր գործադրել հանուն խաղաղության> <Ժողովրավարական պետությունը` Ղարաբաղը>:

ՀՈՒՆԱՍՏԱՆ

Փետրվարի 26-ին,ժամը 12:00-ին Հունաստանի մայրաքաղաք Աթենքում հունահայ կազմակերպությունները, ՀՅԴ Հայ դատի հանձնախումբը և ՀՅԴ երիտասարդական Միության կենտրոնական վարչությունը բողոքի ակցիա կազմակերպվեց Ադրբեջանի դեսպանության առջև` նվիրված Սումգայիթի ջարդերի զոհերի հիշատակին:Ցույցի մասնակիցները ադրբեջանական ներկայացուցչության շենքի առջև պարզեցին Հայաստանի ու Արցախի դրոշները, արդարություն ու հատուցում պահանջող հայերեն, հունարեն ու անգլերեն պաստառները, վանկարկեցին սումգայիթյան ոճիրը դատապարտող կոչեր:

ԲԵԼԳԻԱ

Փետրվարի 28-ին ժամը 16-18-ն ընկած ժամանակահատվածում Բելգիայի Հայկական հարցի պաշտպանության կոմիտեն Ադբեջանի դեսպանատան դիմաց ցույց է կազմակերպել:

Սումգաիթի,Կիրովաբադի,Մարագայի և Բաքվի անպատիժ կոտորածներից հետո
դիմում են Բելգիայի կառավարությանը պատժի միջոցներ ձեռնարկել
• Բաքվի հակահայկական և ռասիստական քաղաքականության
• Նախիջևանի հայկական մշակութային ժառանգության ոչնչացման
• Նախագահ Ալիևի պատերազմական կոչերի դեմ

Ցույցի նպատակն է`

• Հարգել հայկական կոտորածների անմեղ զոհերի հիշատակը
• Ինքնահաստատման իրավունք` Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգության միակ երաշխիքը
• Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի խաղաղ լուծում

ԱՎՍՏՐԻԱ

Փետրվարի 26-ին Ավստրիայի հայ համայնքը` Հայ ուսանողական և երիտասարդական միության ղեկավարությամբ, Վիեննայի կենտրոնական՝ Շտեֆանսպլաց հրապարակի անմիջական հարևանությամբ բողոքի ցույց անցկացրեց` միջազգային հանրությունից պահանջելով դատապարտել Ադրբեջանի Սումգայիթ քաղաքում հայ բնակչության ջարդերը:
Ցույցին մասնակիցները գերմաներեն և անգլերեն լեզուներով թռուցիկներ էին բաժանում անցորդներին Սումգայիթում, Բաքվում և Կիրովաբադում հայերի դեմ իրականացված վայրագությունների, պետական մակարդակով հանցագործությունների քողարկման և Ադրբեջանի շարունակվող հայատյաց ու ռազմատենչ քաղաքականության մասին:
Հայ ցուցարարները պաստառներ էին բարձրացրել` «Աշխարհը պետք է դատապարտի Սումգայիթում ազերիների կողմից հայկական կոտորածները», «Ադրբեջանը պետք է կանգնի արդարադատության առջև` հայերի կոտորածների համար», «Մենք դատապարտում ենք ադրբեջանական քաղաքներում հայերի նկատմամբ իրականացված էթնիկական զտումները» և այլ կոչերով:

Ցույցին մասնակցում էին նաև Վիեննայի հայ առաքելական եկեղեցու և Մխիթարյան միաբանության հոգևոր հայրերը:


ԷՍՏՈՆԻԱ
ՏԱԼԼԻՆ

Տալլիննի "Երեւան" մշակութային հանրությունում փետրվարի 27-ին անցկացվեց Սումգայիթյան եղեռնագործության (1988, 27-29.02) հիշատակի միջոցառում, որն ավարտվեց «Փետրվար՝ 1988. Սովորական ցեղասպանություն (February 1988. An ordinary Genocide part 1-6)» դոկումենտալ ֆիլմի դիտմամբ:

Աղբյուրը` http://hayernaysor.am/Sumgayit-1299150652

0 comentarios:

Publicar un comentario