3/08/2011

Սովորում ենք գրել հայերե´ն

Ինչպես գիտենք, ճակատագրի բերումով, բազմաթիվ հայ մանուկներ բնակվում են հայրենիքից դուրս: Նրանք, ի տարբերություն իրենց հասակակիցների, զրկված են հայկական դպրոց հաճախելու և , որ ամենացավալին է, հայոց տառերը ճանաչելու և մայրենի լեզվով սովորելու հնարավորությունից:
Բարեբախտաբար, սփյուռքի հայկական համայնքները ամեն ինչ անում են, մեր լեզուն, մշակույթը պահպանելու համար: Գործում են հայկական դպրոցներ, որոնց հիմնական նպատակն է հայաճանաչ դարձնել մեր փոքրիկ հայրենակիցներին, ծանոթացնել նրանց մեր դարավոր պատմությանը, գրականությանը և մշակույթին:

Կատալունիայի Հայկական միության “Արարատ” դպրոցը մի քանի տարվա պատմություն ունի: Հայ մանուկները, մեծ հաճույքով են գալիս դասերին և մայրենի լեզուն սովորելու մեծ ցանկություն են ցուցաբերում:
Երեկ, կանանց միջազգային օրվա`մարտի 8-ի կապակցությամբ, փոքրիկները իրենց ուսուցիչների ` Անիի, Արմինեի և Անդրանիկի օգնությամբ, գեղեցիկ բացիկներ էին պատրաստել մայրիկներին նվիրելու համար: Անաստասիան, Անրին, Ասյան, Վարդուհին, Սուրենը, Եվան, Մարիան, Ռաուլը, Հովսեփը, Լիլին, Հարությունը և Ալբերտը իրենց դողդոջուն փոքրիկ ձեռքերով իրենց առաջին հայերեն բառերն էին գրել` ուղղած սիրելի մայրիկներին: Պետք էր տեսնել փոքրիկների երջանկությունը և հրճվանքը, բացիկները մայրինկերին նվիրելիս…
Նույն օրը երեխաները հրաժեշտ տվեցին նաև իրենց առաջին և շատ սիրելի ուսուցիչուհի Անիին:

Փոքրիկները առանձին-առանձին իրենց սրտի խոսքն ասեցին սիրելի ուսուցչուհուն . բոլորն էլ անկեղծ էին ու հուզված:
Վերջում, Արարատ միության ներկայացուցիչները, ուսուցիչները, ծնողները և երեխաները իրենց խորին շնորհակալությունը հայտնեցին Անիին` իր կատարած հայրենանվեր ու անգնահատելի աշխատանքի համար:



Հեղինակ` Արմինե Ավետիսյան

0 comentarios:

Publicar un comentario