4/26/2011

Բարսելոնայի հայերը հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականի Եղեռնի անմեղ զոհերի հիշատակին (տեսանյութ)

Genocidio Armenio-Barcelona
Ապրիլի 24-ին, ինչպես աշխարհի ամբողջ հայությունը, Բարսելոնայում բնակվող հայերը նույնպես հարգանքի տուրք մատուցեցին 1915 թվականին զոհված անմեղ հայերի հիշատակին:

Առավոտյան, Բարսելոնայի Mare de Déu dels Ángels եկեղեցում, Իսպանիայի և Պորտուգալիայի Հայ Առաքելական եկեղեցու հայրապետական պատվիրակի ընհանուր փոխանորդ Տեր Սասուն Զմրուխտյանը Սուրբ Պատարագ մատուցեց Եղեռնի անմեղ զոհերի հոգու հանգստության համար: Պատարագը ուղեկցվում էր եկեղեցական ծիսական երգերով` Շուշան Հովհաննիսյանի (սոպրանո) և Նաիրա Ուլիկյանի նվագակցությամբ:

Պատարագի խորհուրդը ավարտվելուց հետո բոլորը ուղեվորվեցին դեպի Մոնջուիկ (Monjuic), հարգանքի տուրք մատուցելու և ծաղկեպսակներ դնելու հայ-կատալունական բարեկամությունը խորհրդանշող հուշարձանի` Խաչքարի մոտ:
Ներկաները մեկ րոպե լռությամբ հարգեցին անմեղ նահատակների հիշատակը:

Մեծ եղեռնի 96 ամյակին նվիրված արարողություններին մասնակցում էին Կատալունիայում ՀՀ Պատվավոր հյուպաթոս Խուան Սան Մարտինը, Իսպանիայի Հայկական Կազմակերպությունները Համակարգող Խորհրդի նախագահ Հուսիկ Կարապետյանը, փոխնախագահ` Կարեն Հակոբյանը, Բարսելոնայի և Սանտա Կոլոմայի հայկական միությունների ներկայացուցիչները :

Արարողությունը ավարտվեց դուդուկի մելամաղձոտ հնչյունների ներքո:

0 comentarios:

Publicar un comentario